Վաղը 15։30-ին եղեք Ֆրանսիայի հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը ներկայացնելու համար․ Սաղաթելյան
Քաղաքական
Մայիսի 4-ին, վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ավարտին տեղեկացրեց Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Բացի այդ, ժամը 12․00-14․00-ն շարունակվելու են բողոքի ակցիաները՝ փակվելու են ճանապարհներ ու շրջափակելու են փողոցներ։
Այնուհետև ժամը 15․30-ին, կրկին նախատեսված է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։
Ժամի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ վաղը ԱԺ-ում տեղի է ունենալու Կառավարության հետ հարց ու պատասխան։ Ինչպես տեղեկացրեց Սաղաթելյանը, ժամը 16․00-ին Փաշինյանը լինելու է ԱԺ-ում։
«Մենք պետք է ժամը 15․30-ին լինենք այս հրապարակում՝ իր հրաժարականի պահանջը ներկայացնելու համար»,- ասաց նա և միաժամանակ՝ կոչ արեց շարունակել գործադուլներն ու դասադուլները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ