Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Իրանում մահապատժի են ենթարկել անկարգությունների ժամանակ հարձակումների գործով դատապարտված երեք մարդու Կրակովում ոստիկանությունը կրակ է բացել դանակով զինված տղամարդու ուղղությամբ՝ զանգվածային հրաձգությունից 12 ժամ անց CNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Խոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ) Կոլումբիայում ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել Փրկարարները քարը հեռացրել են Հրազդան կիրճի ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինայի համար 15 մլրդ դոլարի օգնություն են պատրաստում և ցանկանում են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում 

Նրանց մոտ չի ստացվելու. Վարդանյանն անդրադարձավ ընդդիմությանը

Քաղաքական

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վստահ է, որ ընդդիմությունն իր նպատակին չի հասնելու:

Պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ ամբիոնից իր ելույթում՝ անդրադառնալով ընդդիմադիրների ակցիաներին:

Պատգամավորը նախ անդրադարձավ Իշխան Սաղաթելյանին՝ ընդգծելով, որ ԱԺ նախագահի տեղակալի գործառույթներից է ԱԺ-ի բնականոն գործունեությունն ապահովելը: «Սրան հակառակ` մենք ունենք իրավիճակ, երբ  ոչ միայն չի ապահովվում այդ բնականոն գործունեությունը, այլև ամեն ինչ արվում է, որ այդ բնականոն գործունեությունը խաթարվի, և դա կատարվում է ցանկացած հայտարարությամբ, արտահայտությամբ: Տպավորությունն այնպիսին է, որ այդ մարդիկ որևիցե կապ չունեն ԱԺ-ի հետ, իրենց պարզապես դիտարկում են արտախորհրդարանական քաղաքացիական ինչ-որ նախաձեռնություն, որը փորձում է բարձրաձայնել ինչ-որ հարց, որը կառավարությունը կամ ԱԺ-ն չեն լսում, և դրան ավելի հստակ անդրադառնալու կարիք է զգացվում»,- ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության վերաբերմունքին, տեսակետներին, թե բիրտ ուժ է կիրառվում՝ Վարդանյանը դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց, որ այդ ոստիկանական ավտոմեքենաները, ամեն ինչը ձեռք են բերվել այն ժամանակահատվածում, երբ ներկայիս ընդդիմությունը այն ժամանակ որպես իշխանություն դա հարիր է համարել: «Ոստիկանությունը բիրտ ուժ ե՞րբ է կիրառել, հատուկ միջոցնե՞ր է կիրառել, փորձել է գեթ մեկ փամփո՞ւշտ կրակել օդ. Ոչ, որևիցե բան չի անում, ոստիկանությունը կատարում է իր գործառույթները՝ փորձելով ապահովել քաղաքացիների մյուս իրավունքների իրականացումը»,- ասաց Վարդանյանը:

Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ Ոստիկանությունը պարտավոր է գործել օրենքի շրջանակում, պարտավոր է հարգել «Հավաքների ազատության մասին» օրենքը, պարտավոր է հարգել «Ոստիկանության մասին» օրենքը: Այսպիսով, պատգամավորը նիստերի դահլիճում ներկա Գլխավոր դատախազին հորդորեց ուշի ուշով ուսումնասիրել ցանկացած դեպք և դրան գնահատական տալ: Բայց միաժամանակ Ոստիկանությանը կոչ արեց պահպանել օրենքը:

Վարդանյանը նշեց՝ իր համար ցավալի էր, երբ ընդդիմությունը հեռացավ ԱԺ դահլիճից: «Նայում եմ Արցախի այս դրոշներին և ցավում. շատ խորհրդանշական եղավ, եկան դրոշները տեղադրեցին և լքեցին»:

Ապա նա հարց բարձրացրեց. «Ընտրություններն ավարտվել են անցյալ տարի հունիսին, դրանից հետո շատ ժամանակ է անցել, բան չի փոխվել, այդ ինչո՞ւ ապրիլի վերջին, մայիսին սկսեցիք քայլել. եղանակը տաքացավ, հարմա՞ր է: Այսինքն, եթե ցրտի, վերադառնալու են տաք տե՞ղ, հետո գարնանն էլի գնալո՞ւ են մասնակցեն ցույցերի»:

Ապա անդրադառնալով Ֆրանսիայի հրապարակում հավաքվող պաշտոնատար անձանց՝ հարցրեց՝ 44-օրյա պատերազմի ընթացքում այդ միասնականությունն ինչո՞ւ չէին ապահովում: «Սա ոչ այլ ինչ է, քան սեփական գույքը, սեփական անձը պաշտպանելու քայլ: Սա իշխանության գալու պայքար չէ, սա հինգերորդ շարասյան գործառույթ է: Այդ մարդիկ կատարում են հինգերորդ շարասյան գործառույթներ: Նրանց պետք չէ ոչ իշխանությունը, ոչ ԱԺ-ն, ոչ երկիրը, ոչ միջազգային հարաբերությունները, ոչ Արցախը: Նրանց պետք է կատարել «հինգերորդ շարասյան» գործառույթ, ինչը նրանց մոտ չի ստացվելու, որովհետև, հարգելի գործընկերներ, No pasarán, ձեզ մոտ չի ստացվելու, դուք չեք անցնելու»,- եզրափակեց նա: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Իրանում մահապատժի են ենթարկել անկարգությունների ժամանակ հարձակումների գործով դատապարտված երեք մարդու Կրակովում ոստիկանությունը կրակ է բացել դանակով զինված տղամարդու ուղղությամբ՝ զանգվածային հրաձգությունից 12 ժամ անց CNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Խոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)Կոլումբիայում ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել Փրկարարները քարը հեռացրել են Հրազդան կիրճի ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինայի համար 15 մլրդ դոլարի օգնություն են պատրաստում և ցանկանում են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Գազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցել (տեսանյութ) Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է առնվազն 20 մարդ Հյուսիսային Կարոլինայում 76-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ հեծանվորդների․ մեկ մարդ զոհվել է, առնվազն 12-ը՝ տուժել Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Ոստիկանությունը Կրակովում մասսայական uպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք մшրմին Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում. ամեն ինչ այլևս երբեք նույնը չի լինի Մոսկվայի կենտրոնում հարյուրից ավելի մարդու են բերման ենթարկել. ոմանց զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են հանձնել Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Գիտնականները ստեղծել են վիրտուալ Երկիր առանց կենդանի օրգանիզմների՝ Երկրից դուրս կյանք որոնելու համար Science Advances. Սնդիկը, որով հին մայաները զարդարում էին տաճարները, կարող էր կործանել երկու հնագույն էկոհամակարգեր Վեց տոննա քար և հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհ․ գիտնականները շարունակում են բացահայտել Սթոունհենջի առեղծվածը Փարիզի մերձակայքում հայտնաբերել են 6500 տարվա հնության գերեզմանոց՝ տասը տոննա կշռող քարե արձանով (Լուսանկարներ) BMW-ն քրոսովերների այլընտրանք է պատրաստում․ էլեկտրական i3-ը կդառնա ունիվերսալ (տեսանյութ) «Սա վիրավորում է իմ մշակույթը». Ավստրալիայում իտալացի շեֆ-խոհարարը հրաժարվել է պիցցայի մեջ արքայախնձոր ավելացնել և կորցրել է աշխատանքը Իսպանական նավի գանձերի մեջ հայտնաբերված կողպեքը բացել են նավաբեկությունից 443 տարի անց (Լուսանկար) ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենՉինաստանը նոր առևտրային հրթիռի օգնությամբ ուղեծիր է դուրս բերել չորս արբանյակԲրիթնի Սփիրսը մերժել է Ջասթին Թիմբերլեյքի առաջարկըԱլգաուի Ալպերի ավստրիական կողմի վերջին սառցադաշտը կորցրել է իր կարգավիճակը և կարող է անհետանալ մինչև հաջորդ տարիՓարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանըԷրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմըՆիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր ենԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համարՓարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներովՄեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներԵրևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններինՄիակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն էԹրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. ԶելենսկիԱյսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. ԶուրաբյանՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել էԻրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)
Ամենադիտված