Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը Քարվաճառում ստուգել է զորամասերի մարտական պատրաստվածությունը (լուսանկարներ)
Լուսանկարներ
Ադրբեջանի ԳԺ պետ Քերիմ Վելիևը ստուգել է Քարվաճառի շրջանում տեղակայված զորամասերի մարտական պատրաստվածությունը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։ Նա ծանոթացել է զորքերի ծառայության և մարտական հերթապահության կազմակերպմանը, անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին։
Նշվում է, որ այնտեղ ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները «զորքերի մարտունակության բարձր մակարդակ ապահովելու համար»։
Անձնակազմին է փոխանցվել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հանձնարարականը՝ «ստորաբաժանումների մարտունակությունն էլ ավելի բարձրացնելու համար՝ հաշվի առնելով համակցված մարտական պայքարի ժամանակակից մեթոդները, իրական մարտական պայմաններում վարժանքների անցկացումը զենքի արդյունավետ կիրառման և օգտագործման համար։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ