Հնդկաստանում աղջիկը ոստիկանություն է գնացել` բռնաբարության մասին հայտնելու և կրկին բռնաբարվել
ԱյլՀնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտար Պրադեշ նահանգում տեղի ունեցած միջադեպը բացահայտվել է այն բանից հետո, երբ զոհը՝ Դալիթ համայնքի (հինդու կաստայի համակարգի ամենացածր մակարդակը) դեռահասը, կարողացել է բողոք ներկայացնել ոստիկանություն:
Իր բողոքում նա նշել է, որ իրեն խմբակային բռնաբարել են չորս տղաներ, ովքեր ապրիլի 22-ին իրեն տարել են հարեւան նահանգ, սակայն մի քանի օր անց կարողացել է փախչել։
Ապրիլի 27-ին նա գնացել է ոստիկանության բաժին, որտեղ կրկին բռնաբարվել է։