Թբիլիսիի քաղաքապետարանը 330 դոլար է վճարել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին
ՎրաստանԹբիլիսիի քաղաքապետարանը 1000 լարի (330 դոլար) միանվագ վճարումներ է կատարել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությունում։
«Երեկ ուշ երեկոյան քաղաքապետարանում այս հարցով խորհրդակցությունն ավարտվել է, և որոշում է կայացվել վետերաններին վճարել 1000 լարի, իսկ զոհված զինծառայողների ընտանիքներին՝ 500 լարի (ավելի քան 165 դոլար)»,- ասել է մամուլի ծառայության աշխատակիցը։
Վրաստանի ավելի քան 700 հազար բնակիչներ կռվել են Հայրենական մեծ պատերազմի ճակատներում։ Այսօր երկրում ապրում է 263 վետերան։ Հանրապետությունում մայիսի 9-ը պաշտոնապես կոչվում է Ֆաշիզմի դեմ հաղթանակի օր։ Այս օրը տոն է նաև Վրաստանում։