Փարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդ Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄ Ֆուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուց Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանը Էրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմը Նիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր են ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով Մեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներ Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է 

Արտակ Թովմասյանը՝ ընտրություններին չմասնակցելու, Արցախին ցուցաբերվող օգնության և ռուս-ուկրաիանական հակամարտությունում միջնորդական առաքելության մասին

Նախորդ տարի այս օրերիին (ապրիլի 25) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:

Գրեթե ոսկերչական ճշգրտությամբ դա եղավ հասարակական գործիչ Արտակ Թովմասյանի ասած ժամկետներում: Հիշեցնենք, որ նա հայտարարել էր 44 -օրյա պայքարի մասին, որի արդյունքում պետք էր հասնել Փաշինյանի հրաժարականին:

Ակտիվության տեսանկյունից այսօր հասարակական-քաղաքական կյանքում գրեթե նույն սցենարն է կրկնվում՝ մարդիկ ճանապարհներ են փակում, ակցիաներ են իրականացնում, մի խոսքով՝ քաղաքական ակտիվություն է զգացվում ընդդիմադիր ֆրոնտում, տեղեկացնում է euromedia24-ը։

Այս զարգացումների մասին զրուցեցինք Արտակ Թովմասյանի հետ.

-Պարոն Թովմասյան, նախորդ տարի դուք բավականին ակտիվ էիք Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, ոչ բռնի, խաղաղ ակցիաներ էիք կազմակերպում  և 44-օրյա պայքար էիք սկսել՝ հայտարարելով, որ դրա արդյունքում  Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հրաժարական կներկայացնի. ինչպես տեսանք՝ այդպես էլ եղավ: Սակայն, այնուհետև, Դուք չմասնակցեցիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ինչո՞ւ.

- Թե՛ նախկինում, թե՛ այսօր մենք ակտիվ ենք իշխանությունների դեմ մղած ոչ բռնի պայքարում և այդ պայքարը մշտապես միտված է եղել մեր ժողովրդի բարեկեցությունը, անվտանգությունը և խաղաղ ապագան ապահովելուն: Ամեն ժամանակաշրջան իր գործողությունների հստակ պահանջն ունի, այսօր ես առավել շատ կարևորություն տալիս եմ հասարակական ծրագրերի իրականացմանը, որով Հայաստանի և Արցախի կողքին եմ, չնայած այդ գործին եմ միտված դեռևս 90-ականներից սկսած:

Ցանկանում եմ բացատրել նաև, թե ինչու նախորդ տարի չմասնակցեցինք ընտրություններին: Հիշում եք երևի, որ ես հանդես էի եկել ուղերձով՝ հորդորելով քաղաքական կուսակցություններին եւ, առհասարակ, հայ ժողովրդին` չգնալ արտահերթ ընտրությունների: Ես այն կարծիքին էի, որ դրանք պետք է անցկացվեն սահմանադրական փոփոխությունների եւ Ընտրական օրենսգրքի բարելավումից հետո: Քանի որ այդ առաջարկը չընդունվեց, մենք որոշում կայացրինք չմասնակցել ընտրություններին:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում վերջերս սկսված քաղաքական պրոցեսներին, ընդդիմադիրները կրկին փողոց են դուրս եկել, տեսնում ենք նաև, որ անհմաչափ ուժ է կիրառվում բողոքի ակցիայի դուրս եկած քաղաքացիների դեմ:

-Ընդհանրապես ընդդիմության գործառույթներից մեկը զսպաշապիկ լինելն է գործող իշխանություններին եւ վիճահարույց հարցերը բարձրաձայնելով՝ թույլ չտալ քողարկել կառավարման հարցում առկա խնդիրները, աշխարհաքաղաքական պրոցեսները, որոնք ուղղակիորեն վերաբերվում են ՀՀ անվտանգությանը: Ցանկացած ժողովրդավարական հասարակության ներսում այս պրոցեսներն ընդունված մեթոդ են: Համարում եմ նորմալ քաղաքական պրոցես, քանի որ այն օգտակար է նույնիսկ իշխանությանը, որպեսզի դուրս գան խորը թմբիրից և փորձեն բավարարել ժողովրդի պահանջները՝ արդյունավետ կառավարում իրականացնելով:

Ինչ վերաբերվում է խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիների հանդեպ անհամաչափ ուժի կիրառմանը, ապա դա միանշանակ անթույլատրել է, կլինի դա ընդդիմություն, թե որևէ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ով պայքարում է հանուն իր գաղափարների:

-Երկար ժամանակ եղել եք Ղրիմում Հայաստանի պատվո հյուպատոս և դեռ այն ժամանակվանից ամուր կապեր ունեք ինչպես ռուս և ուկրաինացի ժողովուրդների, այդպես էլ այս երկու երկրների քաղաքական դերակատարների հետ: Վերջերս Ձեր հիմնադրամը նաեւ մարդասիրական բեռ էր ուղարկել Ուկրաինայի խաղաղ ժողովրդին, դուք էլ Հայաստանում դեսպանների հետ էիք հանդիպում: Ձեր փորձի կարիքն արդյոք այնտեղ զգացվում է, դուք մասնակցություն ունե՞ք գործընթացներին:

-Միշտ փորձել եմ նման հարցերում ստանձնել հաշտարարի դերը, ինչպես նաև իմ հնարավորությունների չափով օգնել այն խաղաղ բնակչությանը, որը տուժում է պատերազմական գործողությունների հետևանքով, ինչպես հիմա դա կատարվում է՝ եղբայրական ժողովուրդների՝ ռուսների ու ուկրաինացիների դեպքում:

Այնտեղ ինձ առավելապես մտահոգում է գերիների վերադարձը և, իհարկե, փախստականների՝ իրենց տներ վերադարձը: Պետք է նշեմ, որ թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական կողմն իրենց հնարավորությունների չափով փորձում են լուծում գտնել գերիների վերադարձի խնդրին, իսկ գերիներ կան երկու կողմում էլ՝ ոմանք ծառայում էին ռուսական կողմում, ոմանք՝ ապրում Ուկրաինայում և ցանկացած դեպքում ներգրավված են եղել այս հակամարտությունում: Ես իմ կողմից պատրաստ եմ ջանքեր գործադրել, որպեսզի գերիների վերադարձի հարցը արագ լուծում գտնի և փաստ է, որ բարեկամ ժողովուրդներին այս առումով մենք պետք է հնարավորինս օժանդակենք: Թերևս ամենաէֆեկտիվ որոշումն է հասնել որոշակի փոխըմբռնման: Տեսնելով համապատասխան փորձը Արցախում՝ կարող ենք փաստել, որ որքան ավելի է երկարում հակամարտությունը, այնքան աճում է զոհերի, վիրավորների, գերիների թիվը։ Իհարկե, շատ կցանկանայի, որպեսզի կողմերը շուտափույթ նստեն բանակցային սեղանի շուրջ և  փորձեին կոմպրոմիսային լուծումներ գտնել: Թերևս դա կդիտարկվեր որպես դրական լուծում՝ գոնե թե այս պահին: Գաղտնիք չէ՝ չնայած  նրան, որ քաղաքական գործիչները որոշակի փուլում այս կամ հարցը անընդունելի են համարում, այնուհետև դա դառնում է ընդունելի փաստ: Այս իրողության  հետ հայ ժողովուրդն առնչվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզում բողոքի ցույցի է դուրս եկել մոտ 46,000 մարդԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ. ՍԱՏՄՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների տեղակալները մասնակցել են Երևան-Սոֆիա չվերթների վերագործարկման արարողությանըԷրդողանը Թրամփի հետ հեռախոսով քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը և Ուկրաինայում պատերազմըՆիկոլ Փաշինյանի քայլերը շախմատիստի ցայտնոտային քայլեր ենԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համարՓարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներովՄեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներԵրևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններինՄիակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն էԹրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. ԶելենսկիԱյսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. ԶուրաբյանՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել էԻրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը
Ամենադիտված