Հարավային Աֆրիկայում ափին հայտնված արարածը վախեցրել է մարդկանց
ԱյլՀարավային Աֆրիկայում ափին հայտնված արարածը վախեցրել է տեղացիներին, գրում է Mirror-ը։ Ականատեսների վկայությամբ՝ նրանք երբեք նման հրեշ չեն տեսել։
Առաջիններից մեկը, ով նկատել է կենդանուն ափին, Ալի Պաուլուսն էր։ Կնոջ խոսքով՝ ինքը երկար ժամանակ չէր կարողանում հասկանալ, թե ինչ կամ ով է պառկած իր առջև, ուստի գտածոյի մի երկու լուսանկար է արել։ Կադրերը ցույց են տալիս, որ արարածը նման է կակղամորթի՝ մոտ երկու մետր երկարությամբ շոշափուկներով։
Այն բանից հետո, երբ Ալին լուսանկարները տեղադրել է համացանցում, փորձագետները եզրակացրել են, որ Պաուլուսը պատահաբար հանդիպել է հսկա կաղամարի՝ մոլորակի ամենաանորսալի արարածներից մեկին: Որպես կանոն, կակղամորթների այս տեսակը ապրում է 300-ից 1000 մետր խորության վրա և շատ հազվադեպ է լողում մակերես: