2018-ին Տեր-Պետրոսյանի գաղափարակիրները եկան իշխանության եւ հանձնեցին Արցախի 72 տոկոսը. Իշխան Սաղաթելյան
Քաղաքական
2018-ին Տեր-Պետրոսյանի գաղափարակիրները եկան իշխանության եւ հանձնեցին Արցախի 72 տոկոսը։ Այս մասին մայիսի 5-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման մեծ հանրահավաքում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է նույն խոսքերը 1998թ․ «Սերգո ջան, լավ չենք ապրելու մինչեւ Ղարաբաղը չհանձնենք»:
Բայց կյանքը ցույց տվեց, որ երբ մեկ այլ իշխանություն եկավ, մենք 20 տարի չզիջեցինք, Հայաստանն ու Արցախը զարգացան առանց զիջելու։
Ժամանակն է, որ այս իշխանությունը հեռանա, որպեսզի մենք կարողանանք փրկվել: Ուստի ոչ ոք, այդ թվում՝ դուք եւ Նիկոլը, մեզ ոչինչ չեք կարող պարտադրել։ Պարո՛ն Տեր-Պետրոսյան, ազգի համար աղետալի պատուհասի հետ, ինչպես Դուք էիք ասում, մենք նույն սեղանի շուրջ քննարկելու բան չունենք։ Նրա հետ նույն օրակարգն ունենք՝ շուտափույթ խաղաղ հրաժարական»,-ընդգծեց Սաղաթելյանը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ