Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով Մեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներ Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է Թրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. Զելենսկի Այսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. Զուրաբյան Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է Իրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջ Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասին Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները Հատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ) 

Դուք բանակի անունից խոսելու բարոյական իրավունք չունեք․ Աբրահամյանը` Քոչարյանի հայտարարության մասին

Քաղաքական

Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն արձագանքեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե բողոքի ակցիաներին մասնակցող երիտասարդների «մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է», նրանց տվյալները պետք է հավաքագրել՝ «բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու համար»։

«Պարզվում է՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը հանձնարարություններ է տվել ոստիկանությանը, Պաշտպանության նախարարությանը՝ ստուգելու, թե այստեղ հավաքված մարդիկ արդյոք խուսափե՞լ են զինվորական ծառայությունից, եռմայս հավաքներին մասնակցությունից։

Ես ուզում եմ մեր բոլորի անունից այստեղից ասել՝ փախչողներին գնացեք, ձեր շրջապատում փնտրեք»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։

Նա հավելեց՝ այսօրվա իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ պայքարի դուրս եկածներն այն մարդիկ են, ում համար բանակը սրբություն է։

«Այս մարդիկ չեն հասկանում, որ ԶՈՒ-ում ծառայությունը, հայրենիքի պաշտպանության գործում մասնակցությունը պատիվ է և բոլորիս արժանապատվության հարցն է։

Այս մարդիկ բանակն ընկալում են որպես մահակ․ եռամսյա հավաքները, ԶՈՒ-ում ծառայությունն ընդունում են որպես սպառնալիք, շանտաժ։

Դա ձե՛ր ընկալումն է, ձե՛ր էությունն է։ Մեզ համար բանակը սրբություն է, մեզ համար հայրենիքի պաշտպանությունը սրբազան գործ է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե «Արցախի խնդիրը Երևանում չէ, որ պետք է կարգավորում ստանա»։

«Ասում են՝ Արցախի հարցը գնացեք Արցախում լուծեք։ Իմ անունից եմ ասում՝ 4 տարի աշխատել եմ Արցախում, 4 տարի ծառայել եմ Արցախում։ Այդ պահին համարել եմ, որ իմ ծառայությունն Արցախում է, գնացել եմ՝ Արցախում եմ արել։ Այս պահին Արցախի հարցը լուծվում է Երևանում։ Դրա համար մենք հավաքվել ենք ու այդ հարցը լուծելու ենք այստեղ։ Ականջներիդ օ՛ղ արեք»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Գործող իշխանությունը բանակի հետ կապ չունի․ բանակի հետ կապ ունեն այն ստեղծողներն ու պահողները, նշեց նա։

«Դուք բանակի անունից խոսելու բարոյական իրավունք չունեք։ Դուք բանակը չեք ներկայացնում։ Բանակն այստեղ հավաքված մարդիկ են ներկայացնում։ Բանակը կազմավորած, դրա հիմքերում կանգնած , կայացրած, տարբեր փուլերում ծառայություն անցած, բանակի համար իրենց ամեն ինչը դրած մարդիկ են ներկայացնում։ Դուք բանակի հետ ոչ մի կապ չունեք՝ ընդհանրապես։

Ցանկացած պարագայում մենք՝ այստեղ հավաքված մարդիկ և շատ-շատերը, եկել ենք այստեղից ասելու, որ մենք բանակի կողքին ենք։

Մենք ամեն ինչ անելու ենք բանակի համար, մենք վերականգնելու ենք բանակը, չենք թողնելու՝ այսպես մնա։

Գալու է ժամանակը, որ այն, ինչի մասին այստեղ խոսում ենք, առարկայորեն անելու ենք»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներովՄեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներԵրևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններինՄիակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն էԹրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. ԶելենսկիԱյսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. ԶուրաբյանՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել էԻրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԶելենսկու խոսքով՝ Ռուսաստանը Կիևի և մարզերի ուղղությամբ 36 բալիստիկ հրթիռ է արձակել
Ամենադիտված