Մորգենշտերնը ճանաչվել է օտարերկրյա գործակալ
Ռուս հայտնի ռեփ կատարողին կասկածել են արտասահմանյան ֆինանսավորում ստանալու մեջ։ ՌԴ արդարադատության նախարարության որոշմամբ Մորգենշտերնը Ռուսաստանում ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ։
Հիշեցնենք, որ վերջերս երիտասարդների շրջանում սիրված երգչի կյանքում շատ են օրենքի հետ խնդիրները։ Կատարողի դեմ մի քանի վարչական գործ է հարուցվել թմրանյութերի քարոզչության վերաբերյալ։
Երգչի գործունեությամբ հետաքրքրվել է նաեւ ՌԴ Քննչական կոմիտեն։ Ռեփ կատարողը շտապ հեռացել է Ռուսաստանից այն բանից հետո, երբ նրա գործունեությունը գրավել է իրավապահ մարմինների ուշադրությունը։ Երաժշտի փաստաբան Սերգեյ Ժորինը կտրականապես հերքել է Մորգենշտերնի մասնակցությունը թմրամիջոցների անօրինական տարածման կամ առեւտրի մեջ։
Նա ցանկանում է վերադառնալ Ռուսաստան, սակայն վախենում է քրեական հետապնդումից։