«Աստծուց խնդրել եմ, որ երկիրս մաքրի դավաճաններից, ստախոսներից ու բանսարկուներից»․ Ալինա Մարտիրոսյան
ԱյլԴերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել` ներկայացնելով իր նուրբ կերպարը։
Իր Ինստագրամում տեղադրված կադրում դերասանուհին կրում է սեւ գույնի բլուզ։ Նրա մազերն արձակված են, վառ ու արտահայտիչ շպարով է։ «Ծննդյանս օրով Աստծուց խնդրել եմ, որ երկիրս մաքրի դավաճաններից, ստախոսներից ու բանսարկուներից: Որ վերականգնի երկրիս պատիվն աշխարհում: Ազգիս շնորհի սեր, իմաստություն, միաբանություն, որը կար շատ տարիներ առաջ և մեզ տա նորանոր հաղթանակներ: Ազգովի դառնանք մի բռունցք և հզորանանք: Որ հարթի բոլորիս ճանապարհը, որը մեզ տանելու է դեպի Հայք, դեպի ոսկե դար», - մեկնաբանություններում գրել է Ալինա Մարտիրոսյանը։