Էմմիի սպորտային կերպարը
Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է սպորտային կերպարում։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Էմմին կրում է բաց երանգի սպորտային հագուստ, որը համադրել է մարզակոշիկների հետ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, ենդգծված շպարով է։ «Բարեւ», - հրապարակումը կարճ մակագրել է երիտասարդ մայրիկը։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան․ «Գեղեցիկ»։