Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel Zafira-ն, վերջինս կողաշրջված հայտնվել է դաշտում. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Երեկ՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն գյուղի հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 38-ամյա Կ. Բուռնազյանի վարած Mercedes մակնիշի և Արարատի մարզի բնակիչ՝ 53-ամյա Գ. Թովմասյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեշ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվ են գործել նաև Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած Opel-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ, 48-ամյա Ա. Թովմասյանին և 28-ամյա Բ. Թովմասյանին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ