Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինի Փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել է ԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդների Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է Ընտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր ԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել Հունաստանում Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները 

«Քրիստոսի արձանի կառուցմամբ նոր էջ է բացվելու մեր ժողովրդի եւ պետության կյանքում». «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ամփոփվելու է «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» կառուցման մրցութային առաջին փուլը եւ հայտնի է դառնալու, թե 12 առաջարկից մրցույթում որ նախագիծն է հաղթել։ Մենք արդյունքների ամփոփումից առաջ մի քանի հարց ենք ուղղել Գագիկ Ծառուկյանին։ 

- Պարոն Ծառուկյան, Ձեր նախաձեռնությամբ մեկնարկած «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» կառուցման մրցութային առաջին փուլը մոտեցել է ավարտին: Նախաձեռնությունը մեծ արձագանք գտավ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում: Դուք անձամբ ինչպե՞ս եք գնահատում մրցութային փուլի աշխատանքները:

-Չորս ամիս առաջ ես առաջին անգամ հայտարարեցի իմ և իմ ընտանիքի որոշման մասին՝ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ։ Այս չորս ամսվա ընթացքում մենք երկար ու բարդ ճանապարհ ենք անցել։ Արձանի թեման մշտապես եղել է հանրության բոլոր շերտերի ուշադրության կենտրոնում։ Չորս ամիս ես լսել եմ ոգևորություն, աջակցություն և իհարկե, հակառակ կարծիքը։ Անձամբ պատասխանել եմ բոլոր հիմնավոր առարկություններին և առաջարկներին։ Փորձել ենք ամեն նման առաջարկի մեջ տեսնել գրագետ ու օգտակար գաղափար։ Արձանի գաղափարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ճարտարապետների, քանդակագործների մասնագիտական շրջանակներում։ Չորս ամսվա ընթացքում կազմակերպվել է մրցույթ, որին մասնակցել են 300-ից ավելի նախագծեր։ Մեկը մեկից հետաքրքիր ու արժանի։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին։ Անկեղծ շնորհակալություն։ Ձևավորվել էր մասնագիտական մրցութային հանձնախումբ՝ կազմված հեղինակավոր մասնագետներից ու հանրային դեմքերից։ Մասնագիտական հանձնախմբին զուգահեռ անցկացվել է հրապարակային, հանրային մրցույթ, որին կարող էր մասնակցել ցանկացած քաղաքացի։ Ես ուզում եմ հատուկ ընդգծել. իմ կամ իմ ընտանիքի կողմից չի եղել որևէ ճնշում, որևէ ուղղորդում, ես չեմ պարտադրել իմ կարծիքը, չեմ խոսել իմ նախասիրության մասին։ Ես սա համարում եմ ամենակարևոր սկզբունքը. Արդար մրցույթ, ժողովրդի կարծիք։ Ի սկզբանե իմ որոշումն է եղել այդպիսին. Թող հաղթի այն նախագիծը, որը կընտրի հանձնախումբը, որը կընտրի ժողովուրդը։ Ես վստահ եմ ու հավաստիացնում եմ բոլորին, որ Քրիստոսի արձանի կառուցմամբ նոր էջ է բացվելու մեր ժողովրդի և պետության կյանքում՝ հաջողության, խաղաղության, համերաշխության. նոր էջ մեր երկրում։ 

- Փաստորեն Դուք բացի հոգևոր արժեքներից, նաև քաղաքակա՞ն ենթատեքստ եք դնում արձանի գաղափարում։

- Հաջողության և զարգացման հիմքում առաջին հերթին պետք է լինի ներքին համերաշխություն։ Չեղավ համերաշխություն, չեղավ միասնականություն՝ չի լինի ոչինչ։ Քրիստոսի արձանի գաղափարի հիմքում ԱՅՈ՛, ես դնում եմ ներհայաստանյան և ներհայկական համերաշխության գաղափարը։ Սա զարգացման տանող երկար ճանապարհի հիմքն է։ Եթե դուք սա համարում եք քաղաքական բովանդակություն, ապա ես դեմ չեմ։ Մեզ հետ տեղի ունեցած աղետից հետո և այսօր աշխարհում տեղի ունեցող համաշխարհային ճգնաժամի պայմաններում մենք՝ որպես ազգ և պետություն, խնդիր ունենք աշխարհին նորովի ներկայանալու։ Հիմա մեր աչքի առաջ աշխարհը փոխվում է, նոր հարաբերություններ են ձևավորվում, նոր արժեքներ։ Մենք, նորից եմ ասում, պետք է կարողանանք նորովի ներկայանալ աշխարհին. մենք հին մշակույթով, հին գրականությամբ, հին պատմությամբ ազգ ենք, և աշխարհը մեզ այդպես պետք է ճանաչի։ Մենք պետք է խնդիր դնենք ունենալ ուժեղ պետություն։

-Բայց հիմա շատերը հուսահատված են, հուսալքված, Դուք հավատու՞մ եք, որ ուժեղ պետության գաղափարը իրական է, ու մարդիկ դա կընդունեն։ 

-Ես ոչ միայն հավատում եմ այդ գաղափարին, այլև տեսնում եմ դրան հասնելու ճանապարհները»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 36 ժամ գազ չի լինիՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը, էկոպարեկներին տեսնելով, փորձել է փախուստի դիմել. մեքենան կողաշրջվել էԱՄՆ-ում 20 տարվա ընթացքում առաջին անգամ, հնարավոր է, Կոնգրեսի ընտրություններ անցկացվեն առանց ԵԱՀԿ դիտորդներիԼորդերի պալատի անդամը ելույթ է ունեցել՝ օգտագործելով իր ձայնի արհեստական ​​բանականության կլոնըՀնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)Ջիգանի տունը բռնագրավվել է գրեթե 2 միլիոն ռուբլու ալիմենտի պարտքի պատճառովՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էԲելլա Հադիդը բիկինիով լուսանկար է հրապարակել է սաունայիցԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետԱնաստասիա Ռեշետովան բացահայտել է, թե արդյոք իր երկրորդ հղիությունը պլանավորված է եղելԷդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասերԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել ՀունաստանումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԱլիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերԻսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրություններըԴավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՀետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ ԿիևինԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱԱրամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալԱռաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվիՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերություններըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտԱդրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ԱբովյանԿանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձըՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն ԵրևանումՌուսաստանը չի բացառում ռուսական դիզելային վառելիքի ԱՄՆ մատակարարման հետ կապված դժվարությունները. ԴմիտրիևԼավրովը ժամանել է ԲաքուԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԿարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. ԹրամփՍեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը Պալասիո Դոմինգոն Հայաստանում էՌուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. ՄելոնիՔննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. ՍուրենյանցՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասինՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումԼուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանԱլեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հերթական տիտղոսն է նվաճելՏԻՄ ընտրությունների պատճառով մաթեմատիկայի միասնական քննությունը կանցկացվի հոկտեմբերի 27-ինԼիոնից Ստամբուլ թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվելԵՄ-ն ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ բարձրացված հարցերըՓաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը հանդիպել ենԹուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կմասնակցե՞ն Երևանում կայանալիք COP17-ին․ ՀՀ ԱԳՆ-ն կրկին խուսափել է հստակ պատասխանիցՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված