Արտաշատում «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ Հունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներ Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրը COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամ Շուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր «Մարզաբնակներն են մեղավոր Երևանի խցանումների համա՞ր». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Գրիգորյանի առաջարկի մասին Քննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղիների վերակառուցման նախագծերը ՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել է Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ COP17 համաժողովին ընդառաջ Արտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա 

Դիլիջանում բոլորովին այլ խոսակցություն է գնացել․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները, ինչպես տեղեկացրել էինք, երեք օր անցկացրել են Դիլիջանում: Շաբաթ օրը ամերիկյան NDI (National Democratic Institute) կազմակերպության փորձագետներն են նրանց հետ թրեյնինգն անցկացրել, թե ինչպես Հայաստանում հասարակությանն ուղղորդել դեպի արեւմտյան արժեքները: Իսկ կիրակի օրը Դիլիջան է ժամանել Նիկոլ Փաշինյանը, եւ մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել վարչապետի հետ: Վերջինս իր հերթին է շարունակել պրոարեւմտյան թրեյնինգը` ՔՊ-ական ուսապարկերի հետ: Ամենայն մանրամասնությամբ խոսել է, թե ինչի մասին է պետք հրապարակային խոսել, ինչի մասին` լռել։ Պատահական չէ, որ փակ հանդիպումից անմիջապես հետո իշխանության ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները հաղորդեցին, թե իբր քննարկման օրակարգում եղել է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու հարցը, եւ որ ՀՀ իշխանությունները «տրամադրված» են մինչեւ տարեվերջ պայմանագիր կնքել։ Այն պարագայում, երբ օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպումից հետո ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ «Բաքուն միտված է տապալելու խաղաղության պայմանագիրը», քանի որ «հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաեւ Արցախի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը», ինչը Բաքվի համար անընդունելի է։ 

Մեզ պատմեցին, որ իրականում Նիկոլ Փաշինյանը կուսակցականների հետ հանդիպման ողջ ընթացքում խոսել է պայմանագրի ստորագրման անիրատեսական լինելու մասին։ Իհարկե, հանձնարարվել է, որ բոլորը մեկ մարդու պես հայտարարեն, որ մինչեւ տարեվերջ, ըստ ամենայնի, պայմանագիրը կստորագրվի, սակայն միեւնույն ժամանակ անկեղծացել է, որ  առկա տարաձայնությունները՝ ոչ միայն հայ-ադրբեջանական, այլեւ Արեւմուտք-Ռուսաստան տիրույթում, իրեն լավատեսություն չեն ներշնչում, եւ «խաղաղության պայմանագիր» կոչվածը հնարավոր է առաջիկա տարիների ընթացքում կյանքի չկոչվի։

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ իր եւ Ալիեւի վերջին հանդիպման մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանն ուշագրավ միտք է հայտնել՝ ասելով, որ այդ հանդիպման միակ կառուցողական դրվագը կամ «ձեռքբերումն» այն է, որ պայմանավորվել են հաջորդ հանդիպման հարցում: Ասել կուզի՝ բանակցությունները չեն տապալվել, բայց որեւէ առաջընթաց, որեւէ առարկայական նոր պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Փաշինյանն ասել է, որ պաշտոնական Բաքվի համար սկզբունքային է, որ մենք հրաժարվենք Արցախից, Բրյուսելում եւս Ալիեւը շարունակել է պնդել, որ Արցախի հարցը լուծված է, կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը,  իսկ արցախահայությունը պետք է Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության` համայնքի կարգավիճակով շարունակի իր գոյությունը։ Մյուս կողմից՝ Հայաստանը, ըստ Փաշինյանի, պետք է պաշտպանի արցախահայության ինքնորոշման իրավունքը, ասվել է, որ, իհարկե, այս պայմաններում անկախության մասին խոսելն անիրատեսական է, սակայն միջազգային չափորոշիչներին համապատասխան ինչ-որ կարգավիճակ պետք է սահմանվի, դիցուք՝ Արցախը հանդես գա որպես ինքնավար միավորում՝ իր բոլոր ստրուկտուրաներն ունենա եւ այլն:

Սակայն հավելել է նաեւ, որ Արցախի հետ կապված ցանկացած տարբերակ Ալիեւի համար կատեգորիկ մերժելի է։ Պատգամավորները հետաքրքրվել են՝ եթե «ստատուս քվոն» պահպանվի, եւ կողմերը ձգեն այս անորոշ իրավիճակը, չստորագրեն պայմանագիրը, ի՞նչ երաշխիք, որ ադրբեջանական նոր սադրանքներ, «Փառուխի նոր օպերացիաներ» չեն լինի։ Պատասխանը եղել է այն, որ երաշխիք չկա։ Վարչապետին առաջարկել են` այդ պարագայում ճիշտը ստորագրելն է կամ էլ ՌԴ-ին շանտաժ անելը, որ կա՛մ պահում ես Արցախի անվտանգությունը, սանձում ադրբեջանցիներին, կա՛մ էլ Հայաստանը հայտարարում է արցախահայությանը Հայաստան տեղափոխելու, նրանց կեցության պայմանները հոգալու եւ խաղաղության պայմանագիր կնքելու մասին։ Որքան էլ զարմանալի է, բայց Փաշինյանը բազմանշանակ լռել է այս առաջարկներին ի պատասխան։

Բացի այդ, ընդգծել են, որ պատասխանատվության սլաքները պետք է ուղղել Արցախի իշխանությունների կողմը, ցույց տալ, որ նրանք են կպած Ռուսաստանին, հետեւաբար՝ սադրանքների ողջ պատասխանատվությունը պետք է իրենք կրեն։
Չի բացառվում, որ Փաշինյանին սպասարկող լրատվամիջոցների կողմից մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու լուրերի «ավետիսի» պատճառը սեպտեմբեր 7-ին սպասվող հանդիպումն է․ այդ օրը Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում մասնակցելու է «Բազմաբեւեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արեւելյան տնտեսական 7-րդ համաժողովի նստաշրջանին, որին մասնակցելու են նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ այլ պետությունների ղեկավարներ։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը չի կարողանում իր սիրելի Արեւմուտքի միջոցով հարցեր լուծել, որոշել է ռազմավարական դաշնակցի նկատմամբ շանտաժի լեզվով խոսել: Բայց այսպիսի արկածախնդիր քաղաքականության հետեւանք էր նաեւ 20 թվի պատերազմը, ցավոք, դրանից հետո էլ Փաշինյանը շարունակում է վտանգներվ լի պահվածքը՝ մանեւրելով մե՛կ Արեւմուտքի, մե՛կ Ռուսաստանի առջեւ։

ՀԳ․ Դիլիջանյան հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու խոչընդոտներից մեկն էլ Զանգեզուրի միջանցքի խնդիրն է, Հայաստանը կողմ է ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն Ալիեւը պնդում է, որ ոչ թե ճանապարհ, այլ միջանցք է պետք իրեն։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արտաշատում «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել էՊեսկովը նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև հանդիպման մասին դեռևս համաձայնություն չկաԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվըՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասինՀունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներՀայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրըՈւկրաինան Ուիթքոֆին և Քուշներին հրավիրել է Եվրոպայում կայանալիք հանդիպմանCOP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամՊեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համարՖիդանը կներկայացնի Թուրքիան հոկտեմբերի 15-ին Բաքվում կայանալիք CICA գագաթնաժողովումՇուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններումՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավորԻՀՊԿ. Կոնտեյներային նավը խորտակվել է Հորմուզի նեղուցում«Մարզաբնակներն են մեղավոր Երևանի խցանումների համա՞ր». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Գրիգորյանի առաջարկի մասինՔննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղիների վերակառուցման նախագծերըԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համարՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել էԵրևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ COP17 համաժողովին ընդառաջEl Mundo. Մադրիդը չի բացառում Ռաբատի պատասխանը թագավորի՝ Սեուտա և Մելիլյա կատարած այցի պատճառովԱրտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրաՖրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոցԴատախազությունը Աղվան Վարդանյանից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 մլն դրամՀայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենաԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ ԹրամփինԼեհաստանը հայտարարել է տարեկան ավելի քան 1 միլիոն արկերի արտադրության անհրաժեշտության մասինՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԹրամփը հրապարակել է տեսանյութ, որտեղ նա կռվում և գրկախառնվում է վագրի հետ (տեսանյութ)«Ռուսական երկաթուղիների» կոնցեսիայի պահպանման հարցը ՀՀ կառավարության հետ չի քննարկվել․ ԲելոզյորովՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը և կհանդիպի Արարատ Միրզոյանի հետԱդեկվադի գրասենյակ են եկել խուզարկության. Կոնստանտին Տեր-ՆակալյանՀնդկաստանի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները մնում են անփոփոխԶելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC«Օդաչու Պիկասոն» նկարել է Էդվարդ Մունկի «Ճիչը»՝ Միացյալ Նահանգների երկնքումՆարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հայ աշակերտների հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ կապերի ամրապնդումըԷգեյան ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել ուղևորներից մեկի ինքնազգացողության պատճառովԶանզիբարի նախագահը ժամանել է ԵրևանՄակրոնը Ազգային անվտանգության խորհուրդ է հրավիրել՝ ԱԲ-ի ռիսկերը քննարկելու համարՔԿ-ում խորհրդակցություն է եղել․ նոր նշանակումներ են կատարվելՈւկրաինան լրացուցիչ 1.33 միլիարդ դոլար է հատկացրել ռազմական կարիքների համար Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանըThe Telegraph․ Բրիտանիայի ռազմածովային ուժերը խափանման պատճառով զրկվել են իրենց միակ սառցահատիցՌուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և ՀնդկաստանՎաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստըԳևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններԼուլա դա Սիլվան խոստացել է վերընտրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերի համար լայնածավալ աջակցության փաթեթ մեկնարկելԹուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. ՄիրզոյանՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովին
Ամենադիտված