Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետապնդման խոչընդոտը եղել և շարունակում է մնալ ՀՀ կառավարությունը. Օսկանյան (տեսանյութ)
ՔաղաքականԱրցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցի հետապնդման հիմնական խոչընդոտը զարմանալիորեն եղել և շարունակում է մնալ ՀՀ կառավարությունը: Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Չնայած այս հարցի պաշտպանության և բարձրացման հստակ հումանիտար ու դիվանագիտական առավելություններին, Փաշինյանը խուսափել է այս հարցին անդրադառնալուց: Երբ նրան հարցնում են՝ ինչո՞ւ, նա պնդում է, որ վերադարձի իրավունքը Հայաստանի շահերից չի բխում, սակայն ոչ մի հստակ հիմնավորում նա չի տալիս:
Այս պնդումն անհասկանալի, կասկածելի և շփոթեցնող է, քանի որ բազմաթիվ հիմնավոր փաստարկներ հուշում են հակառակը: Նախ Հայաստանը պարտավոր է պաշտպանել վերադարձի իրավունքը: Հայաստանի կառավարությունն ունի բարոյական և դիվանագիտական պատասխանատվություն՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքները, որոնք բռնի տեղահանվել են ագրեսիայի և էթնիկ զտման գործողությունների արդյունքում:
Եթե Հայստանը չպաշտպանի նրանց վերադարձի իրավունքը, որևէ այլ երկիր չի զբաղվի այս հարցով»,- ասում է Օսկանյանը: