ԵՄ-ն մտադիր է Ուկրաինայի ռազմական աջակցության հարցով առաքելություն ստեղծել. Բորել
ԱշխարհԵՄ-ն մտադիր է ստեղծել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու հարցերով առաքելություն:
Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի մեկնարկից առաջ, գրում է Իզվեստիա-ն:
«Դաշինքը հաշվի կառնի Կիևի կարիքները առաքելության ձևաչափը որոշելիս: Ռազմական օգնության առաքելության հաստատման մասին որոշումը կկայացվի հոկտեմբերին»,-հավելել է եվրոպացի պաշտոնյան: