«Դոնբասի բնակիչները ցանկանում են սեփական ճակատագրի տերը լինել». Լավրովը՝ հանրաքվեների մասին
Ռուսաստան
Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում հանրաքվեներ անցկացնելու որոշումը վկայում է այն մասին, որ Դոնբասի բնակիչները «ցանկանում են սեփական ճակատագրի տերը դառնալ»:
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ներկայիս իրավիճակը հաստատում է, որ Դոնբասի ժողովուրդները ցանկանում են սեփական ճակատագրի տերը լինել»,- ասել է Լավրովը:
Հիշեցնենք, որ Ուկրաինան արձագանքել է ինքնահռչակ հանրապետություններում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեների անցկացման մասին հայտարարություններին՝ դրանք անվանելով շանտաժ և մանիպուլացիա:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)