Հայտարարվել են ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում ՌԴ-ին միանալու հարցով հանրաքվեների ժամկետները
ՌուսաստանԻնքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում Ռուսաստանին միանալու հարցով քվեարկությունը կանցկացվի սեպտեմբերի 23-ից 27-ը:
Այդ մասին հայտնել են ԼԺՀ-ի իշխանությունները և ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նույն ժամկետում հանրաքվե կանցկացվի նաև Խերսոնի շրջանում, ասել է տարածաշրջանի ռազմական-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն:
Նա կոչ է արել շրջանի բնակիչներին ցուցաբերել քաղաքացիական գիտակցություն և կատարել պատմական ընտրություն:
Ակնկալվում է, որ Զապորոժիեի գրավված շրջաններում նույն հարցով ռեֆերենդում կանցկացվի առաջիկա օրերին: