Ղազախստանի նախագահը գլոբալիզացմանն ու կանոնների վրա հիմնված աշխարհակարգին այլընտրանք չի տեսնում
ԱշխարհԳլոբալիզացիան և կանոնների վրա հիմնված աշխարհակարգն այլընտրանք չունի: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Politico թերթի համար հրապարակված հոդվածում։ Ղազախստանի ղեկավարի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Գլոբալիզացիային, փոխկախվածությանը և կանոնների վրա հիմնված միջազգային կարգին պարզապես կենսունակ այլընտրանք չկա: Թեև կախվածությունը նվազեցնելու և ճկունությունը բարձրացնելու ջանքերը հասկանալի են և շատ դեպքերում ողջամիտ, սակայն անհրաժեշտ է պահպանել նուրբ գիծը, քանի որ դա չպետք է հանգեցնի ավելի լայն հետընթացի այն ամենից, ինչը վերջին տասնամյակների ընթացքում ապահովել է համաշխարհային բարգավաճում:», - գրել է Տոկաևը:
Միաժամանակ աշխարհի երկրները պետք է մեծացնեն գլոբալ համակարգի հզորությունը, ինչին կարելի է հասնել համագործակցության ամրապնդմամբ, ոչ թե դրանից հրաժարվելով, հավելել է Տոկաևը։