Ավստրալացի հաղորդավարուհին քնել է ուղիղ եթերում` Եղիսաբեթ II-ի հուղարկավորության հեռարձակման ժամանակ
ԱյլԱվստրալացի հեռուստահաղորդավարուհի Էլիսոն Լենգդոնին տեսախցիկի առաջ տեսել են քնած վիճակում` Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորության արարողության ժամանակ: Այս մասին հայտնում է Yahoo! news-ը։
Միապետի հուղարկավորությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին։ Լենգդոնը Ավստրալիայի The Nine Network հեռուստաալիքով ուղիղ եթեր էր վարում միջոցառումից: Թաղման արարողությունը 14 ժամ լուսաբանելուց հետո լրագրողը քնել է եթերում։ Քնած հաղորդավարուհու նկարը սոցիալական ցանցերում տարածել է նրա գործընկեր Ուիլ Հաթչինսոնը։ «Մոտենում է 14-րդ ժամը: Ամեն ինչ լավ է», - մակագրել է Հաթչինսոնը:
Լենգդոնն ավելի վաղ հայտնել էր, որ «արտոնություն» է ստացել լուսաբանելու թագուհու հուղարկավորությունը: «Ինձ համար մեծ պատիվ է դիտել հանգուցյալ թագուհու վերջին մեկնումը Բուքինգհեմյան պալատից: Մի կին, ով այդքան մեծ նշանակություն ուներ այդքան շատ մարդկանց համար»,- գրել էր Լենգդոնը։