Պուտինի ուղերձը կցուցադրվի «երբ Հեռավոր Արևելքն արթնանա». Forbes
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձի հեռարձակումը, որը սպասվում էր սեպտեմբերի 20-ի երեկոյան, կարող է ցուցադրվել չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 21-ին։ Այս մասին սոցցանցում ակնարկել է Վլադիմիր Սոլովյովը՝ գրելով «Վաղը», ինչպես նաեւ հեռուստահաղորդավար Անտոն Կրասովսկին՝ «Վաղը ամեն ինչ կլինի»։ Մարգարիտա Սիմոնյանը գրել է «Գնացեք քնեք»:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ակնկալվում էր, որ կոչը կհեռարձակվի նախ Մոսկվայի ժամանակով 18:00-19:00-ին, այնուհետև՝ մոտավորապես 20:00-ին: Ըստ MK-ի՝ ուղերձն իսկապես ձայնագրվել է, սակայն ինչ-ինչ պատճառներով եթեր չի հեռարձակվել։
Միաժամանակ Forbes-ը, վկայակոչելով նախագահի աշխատակազմի երկու աղբյուրների, հայտնում է, որ ձայնագրված ուղերձը կցուցադրվի սեպտեմբերի 21-ին, երբ «Հեռավոր Արևելքն արթնանա»։