ՄԱԿ-ի hեղինակությունը սպառնալիքի տակ է. Ճապոնիայի վարչապետ
ԱշխարհՃապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կարծում է, որ ՄԱԿ-ի հեղինակությունն այժմ սպառնալիքի տակ է:
Այս մասին նա ասել է երեքշաբթի օրը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ:
«ՄԱԿ-ի հեղինակությունն այժմ սպառնալիքի տակ է: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է լրջորեն սկսել կազմակերպության բարեփոխման շուրջ բանակցությունները»,-ընդգծել է Կիսիդան: