Հեքիաթասա՞ց, թե՞ դեսպան. արդբեջանցի դիվանագետը զգուշացրել է «հայերի հնարավոր հարձակման մասին»
ԱդրբեջանԲելգիայի Թագավորությունում Ադրբեջանի դեսպան, ԵՄ-ում ադրբեջանական ներկայացուցչության ղեկավար Վագիֆ Սադիգովը նախազգուշացրել է «հայկական արմատականների հնարավոր սադրանքի մասին»:
Այդ մասին նա գրել է թվիթերյան իր էջում, փոխանցում է ԱՊԱ-ն:
Դիվանագետն ընդգծել է, որ այսօր Եվրոպական խորհրդարանի առջև տեղի ունեցած հանրահավաքից հետո սփյուռքահայերը մտադիր են հարձակվել Բրյուսելում՝ Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա: