Լատվիան հումանիտար վիզաներ չի տրամադրի զորահավաքից խուսափող ՌԴ քաղաքացիներին
ԱշխարհԱնվտանգության նկատառումներից ելնելով՝ Լատվիան հումանիտար վիզաներ չի տրամադրելու զորահավաքներից խուսափող Ռուսաստանի քաղաքացիներին, ինչպես նաև չի վերացնի այն սահմանափակումները, որոնք սահմանվել էին սեպտեմբերի 19-ին:
Այս մասին հայտնել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է Ռուսաստանում մասնակի զորահավաք անցկացնելու մասին: