Զորահավաքի պայմաններում Թբիլիսին վիզային ռեժիմ կմտցնի՞ ՌԴ քաղաքացիների համար. Վրաստանն արձագանքել է
ՎրաստանՎրաստանի կողմից Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ներդրման հարցը չի քննարկվում, չորեքշաբթի օրը ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ին:
«Այսօր ոչ մի տեսանկյունից դա չի դիտարկվում»,- ասել է Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք նախատեսվում է ռուսների համար վիզային ռեժիմ մտցնել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանում մասնակի զորահավաքի մասին արած հայտարարությունից հետո:
Նրա խոսքով, կառավարությունն առավելագույնս հոգ է տանում պետության անվտանգության մասին: