Lamborghini-ն կառուցել է 63 բացառիկ սուպերմեքենաների ոճով առաջին զբոսանավը
ԼուսանկարներԻտալական Lamborghini ընկերությունը թողարկել է 63 բացառիկ զբոսանավերից առաջինը, հայտնում է Carscoop-ը։
Նշվում է, որ զբոսանավի դիզայնը արված է Lamborghini Sian FKP 37 մոդելի ոճով, սրահում ղեկը Lamborghini մեքենայի ղեկի տեսքն ունի։ Նստատեղերը պատրաստված են հատուկ ածխածնային մանրաթելից: Բացի այդ, զբոսանավում կա մեծ երկտեղանոց մահճակալ։
Զբոսանավի երկարությունը հասնում է 19 մետրի, սակայն ածխածնային կոնստրուկցիայի շնորհիվ այն կշռում է 24 տոննա։ Այն շարժվում է 2000 ձիաուժ հզորությամբ՝ երկու շարժիչներով։ Նավի առավելագույն արագությունը 111 կմ/ժ է։
Ընդհանուր առմամբ, կարտադրվի 63 նման զբոսանավ։ Առաջին օրինակն արդեն վաճառվել է ԱՄՆ-ում։