Վիտալի Կլիչկոն հատուկ խնդրանքով դիմել է Գերմանիային
ԱշխարհԿիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ դիմել է Գերմանիայի գործընկերներին՝ խնդրելով օգնել մայրաքաղաքի բնակիչներին ջեռուցման սեզոնին անցնելու հարցում, տրամադրել գեներատորներ եւ շարժական ջեռուցման կետեր:
Նրա խոսքով՝ Կիևի իշխանությունները ջեռուցման սեզոնին արտակարգ իրավիճակների դեպքում որպես ջերմամատակարարման պահեստային աղբյուր ձեռք կբերեն շարժական ջերմային կետեր:
Այդ կերպ, ըստ Կլիչկոյի, հնարավոր կլինի բավարար ջերուցմամբ ապահովել հիվանդանոցները, մանկապարտեզներն ու դպրոցներն: