Երաժիշտ Թրևիս Բարքերը ներկայացրել է իր մաշկի խնամքի հավաքածուն
ԼուսանկարներBlink-182 խմբի թմբկահար Թրևիս Բարքերն ընդլայնել է իր Barker Wellness գեղեցկության ապրանքանիշի շարքը՝ ներառելով մաշկի խնամքի միջոցներ: Այդ մասին գրում է WWD-ն։
Barker Wellness Skin Care հավաքածուն ներառում է հինգ ապրանք՝ մաքրող միջոց, դեմքի դիմակ 2-ը 1-ում, ամենօրյա խոնավեցնող միջոց, աչքերի և դեմքի շիճուկ և բալզամ:
Ապրանքի նկարագրություններում ասվում է, որ դրանք «բոլորը բնական են, վեգան և առանց հոտավետ նյութերի»: Կոսմետիկայի գինը տատանվում է $85-$130-ի սահմաններում։
Անցյալ տարի թմբկահարը գործարկել է Barker Wellness կոսմետիկայի ապրանքանիշը՝ ակտիվ ապրելակերպի համար: Բրենդը վաճառում է ոչ միայն գեղեցկության ապրանքներ, այլև օրգանական մաստակներ, ցավազրկող և մկանները հանգստացնող բալզամներ: