Շառլ Միշելը մեկնաբանել է մասնակի զորահավաքի մասին Պուտինի հայտարարությունը
ԱշխարհԵվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկրում մասնակի զորահավաք անցկացնելու մասին հայտարարությունը:
«Կրեմլը մոբիլիզացիայի մասին հայտարարեց Խաղաղության միջազգային օրը, և այն ժամանակ, երբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում երկրները փորձում են ուղիներ փնտրել համագործակցության, անվտանգության և բարեկեցության համար»,- թվիթերյան իր էջում գրել է եվրոպացի պաշտոնյան:
Միշելի խոսքով, Եվրախորհուրդի աջակցությունը Ուկրաինային՝ անփոփոխ է: