Չեմ հավատում, որ Պուտինը միջուկային զենք կօգտագործի. Զելենսկի
ԱշխարհՎլադիմիր Պուտինը ցանկանում է արյան մեջ թաղել Ուկրաինան, բայց նույնկերպ նաև իր զինվորների հետ է վարվում:
Այդ մասին Bild-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով ՌԴ-ում մասնակի զորահավաք անցկացնելու մասին որոշումը:
Նրա խոսքով, դա վկայում է, որ ռուսական բանակը կադրային խնդիրներ ունի: Ինչ վերաբերում է միջուկային զենք օգտագործելու մասին Պուտինի հայտարարությանը, Զելենսկին նշել է.
«Չեմ հավատում, որ նա կօգտագործի այդ զենքը: Չեմ կարծում, թե աշխարհը թույլ կտա նրան օգտագործել այդ զենքը»: