ԱԺ հանձաժողովի անձնակազմը կորպուսի հրամանատարի հետ քննարկել է աշխարհազորին վերաբերող հարցեր
ՀայաստանՍույն թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի անդամ` ՀՀ ԱԺ պտգամավոր Գուրգեն Մելքոնյանի և հանձաժողովի անձնակազմի հետ այցելել է ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուս:
Այցի ընթացքում կորպուսի հրամանատարի հետ քննարկվել են պաշտպանական և աշխարհազորին վերաբերող հարցեր: Այնուհետ հանդիպել են կորպուսի բրիգադի հրամանատարին և քննարկել ռմբակոծված զորամասը վերականգնելու վերաբերյալ խնդիրները, ինչպես նաև սպառազինությանն ու ապահովմանը վերաբերող մի շարք այլ խնդիրներ:
Այցելել են նաև առաջնագծի հենակետեր, պաշտպանություն իրականացնող անձնակազմի հետ քննարկել են դիրքերում անձնակազմի ծառայությանը վերաբերող հարցեր, զինվորների և սպաների հետ միասին նշել են անկախության տոնը, ամփոփել են կատարված աշխատանքը: Օրվա վերջում կորպուսի հրամանատար Գրիգորյանի և կորպուսի հրամկազմի հետ միասին քննարկվել են մարտական ծառայությանը վերաբերող ծրագրային հարցեր: