Ռուսաստանին ոչ մի երկիր չի սպառնացել. Բայդեն
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել է, որ Ռուսաստանին ոչ մի երկիր չի սպառնացել, և Մոսկվային մեղադրել է համաշխարհային կազմակերպության կանոնադրությունը խախտելու մեջ։ Համապատասխան հեռարձակումն իրականացրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի YouTube-յան ալիքը։
«Ռուսաստանն անամոթաբար խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները <...> Ռուսաստանին ոչ ոք չի սպառնացել, Ռուսաստանն ինքը հակամարտություն է ուզում»,- ասել է նախագահը։
Բացի այդ, ըստ նրա, միջուկային զենքի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը անտեսում է պարտավորությունները։