Սաուդյան արքայազնի միջնորդությամբ Ռուսաստանն ազատ է արձակել 10 ռազմագերիների. Reuters
Համաշխարհային ՄամուլՌուսաստանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի միջնորդությամբ ազատ է արձակել տասը ռազմագերիների։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ Սաուդյան Արաբիայի պաշտոնական ներկայացուցչին հղումով։
Ներկայացուցչի խոսքով՝ ազատ արձակված ռազմագերիների թվում կան ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Խորվաթիայի և Մարոկկոյի քաղաքացիներ։ Նրա խոսքով՝ նրանց տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Սաուդյան Արաբիա։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ավելի վաղ ասել էր, որ կազմակերպությունն ակնկալում է, որ Մոսկվան և Կիևը համաձայնության կգան «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման շուրջ։ Նա դրական է անվանել բանտարկյալների փոխանակումը, ինչը նվազեցնում է նրանց և նրանց ընտանիքների տառապանքները։