Քիչ առաջ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
Հասարակություն
Քիչ առաջ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր. «Սեպտեմբերի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Հայկական կողմից կա մեկ վիրավոր:
Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)