Ռուսաստանում մոբիլիզացիայի դեմ ցույցերի ժամանակ ավելի քան հազար մարդ է բերման ենթարկվել (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսաստանում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած մոբիլիզացիայի դեմ ակցիայի ժամանակ ավելի քան 1026 մարդ է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնում է «ОВД-Инфо» իրավապաշտպան նախագիծը։
Ձերբակալություններ, ըստ իրավապաշտպանների, տեղի են ունեցել 38 քաղաքներում։ Ձերբակալվածների մեծ մասը եղել է Մոսկվայում (394 մարդ), Սանկտ Պետերբուրգում (376 մարդ) և Եկատերինբուրգում (40 մարդ):
Սամարայում ոստիկանությունը բերման է ենթարկել մանկասայլակով և երկու երեխաներ ունեցող կնոջ։ «Idel.Реалии»-ի փոխանցմամբ՝ նրանք քայլում էին հրապարակի մոտ, որտեղ ընթանում էին բողոքի ցույցերը։
Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում ոստիկանները դաժանաբար բերման են ենթարկել ցուցարարներին երթերի ժամանակ, ինչպես նաեւ մետրոյում։ Իրավապաշտպանները հայտնում են, որ ծեծի են ենթարկվել ցուցարարներն ու լրագրողները։