ԵՄ-ն «չի մասնակցում պատերազմին, մենք չենք պատերազմում»․ Բորել
ԱշխարհԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Պուտինի հայտարարությունը վկայում է «խուճապի ու հուսահատության մասին»։ Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, ԵՄ նախարարները «պետք է քննարկեն այդ սպառնալիքը, հաստատեն Ուկրաինայի մշտական աջակցությունը եւ զգուշացնեն միջազգային հանրությանը այն անընդունելի իրավիճակի մասին, որում Պուտինը դնում է բոլորիս»։
Նրա խոսքով՝ նախարարները կքննարկեն Ուկրաինային հետագա ռազմական աջակցությունն ու Ռուսաստանի դեմ հետագա հնարավոր պատժամիջոցները։
«Ակնհայտ է, որ Ռուսաստանը ցանկանում է ոչնչացնել Ուկրաինան։ Մեզ չեք վախեցնի»,- հայտարարել է Բորելը եւ շտապել է ավելացնել՝ ԵՄ-ն «չի մասնակցում պատերազմին, մենք չենք պատերազմում»: