Ուկրաինացի հրամանատարները մինչև պատերազմի ավարտը կապրեն Թուրքիայում. ի՞նչ են պայմանավորվել Զելենսկին և Էրդողանը
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ Ազովստալի և Մարիուպոլի պաշտպանության ժամանակ գերի ընկած զինծառայողներին ազատ արձակելու միջնորդության համար:
«Էրդողանի հետ մեր պայմանավորվածությունների համաձայն՝ Ազովի ազատ արձակված 5 հրամանատարները մինչեւ պատերազմի ավարտը հարմարավետ պայմաններում կապրեն Թուրքիայում: Նրանք կկարողանան հանդիպել իրենց ընտանիքներին։
Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում նախագահ Էրդողանին մեր մարդկանց ազատագրման գործում ունեցած առաջատար դերի համար»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը: