Ոճաբանը բացատրել է, թե ինչպես կրել կարճ կիսաշրջազգեստ ցուրտ սեզոնին
Ժամանց
Ոճաբան Վլադիսլավ Լիսովեցը պատմել է, թե ինչպես կարելի է կարճ կիսաշրջազգեստ կրել աշնանն ու ձմռանը։ Համապատասխան հոդվածը հայտնվել է նրա պաշտոնական lisovets.ru կայքում։
Վլադիսլավ Լիսովեցի խոսքով՝ այս սեզոնին ակտուալ կլինեն ինչպես կարճ, այնպես էլ երկար կիսաշրջազգեստները։ «Նորաձևությունը թելադրում է՝ կա՛մ մինի, կա՛մ մաքսի՝ մինչև հատակը հասնող: Միջին և սովորական երկարությունը, իհարկե, նույնպես հանդիպում է, բայց եթե ցանկանում եք իսկապես նորաձև և համարձակ տեսք ստեղծել, ապա պետք է ընտրել երկու տարբերակներից մեկը», - բացատրել է նա:
Ոճաբանն ընդգծել է, որ աշունն ու ձմեռը պատճառ չեն կարճ կիսաշրջազգեստներից հրաժարվելու համար։ «Ի դեպ, ցուրտ սեզոնին մինին լավ է համադրվում կիպ շալվարների և բարձրաճիտ կոշիկների հետ, այնպես որ դուք այժմ ոչ մի արդարացում չունեք մինի չկրելու համար»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան