Պետք է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ․ Եվրահանձնաժողովի նախագահ
ԱշխարհՌուսաստանի կողմից մասնակի զորահավաքի մասին հայտարարությունը և Դոնբասում հանրաքվեներ անցկացնելու մտադրությունը «պահանջում» են նոր պատժամիջոցների սահմանում, գործող սանկցիաներն արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը։
Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«Այս ամենը պահանջում է նոր պատժամիջոցներ մեր կողմից։ Դրանք շատ արդյունավետ են։ Եթե նայեք Ռուսաստանի տնտեսությանը, ապա արդյունաբերությունը փլուզվել է»,- ասել է պաշտոնյան։