Եռաբլուրից բերման ենթարկված հինգ մայր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ փաստաբան
Իրավունք2022թ սեպտեմբերի 21-ին Եռաբլուր պանթեոնից բերման ենթարկված ծնողներից հինգ մայր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղեկացրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով վարույթ նախաձեռնելու նպատակով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազին։
Մեր երախտագիտությունն ենք հայտնում 35 ՀԿ-ներին, քաղհասարակության բոլոր ներկայացուցիչներին, անհատ անձանց՝ պանթեոնում տեղի ունեցած ոստիկանական ապօրինությունների կապակցությամբ համաչափ արձագանքի համար»,- գրել է փաստաբանը։