Հունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներ Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրը COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամ Շուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր «Մարզաբնակներն են մեղավոր Երևանի խցանումների համա՞ր». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Գրիգորյանի առաջարկի մասին Քննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղիների վերակառուցման նախագծերը ՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել է Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ COP17 համաժողովին ընդառաջ Արտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա Դատախազությունը Աղվան Վարդանյանից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 մլն դրամ Հայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենա 

«ԱՄՆ-ը կարող է դրդել Հայաստանին խզել իր կապերը Ռուսաստանի հետ». «Հայկական ալիք»

Հայկական Մամուլ

«Հայկական ալիք»-ը գրում է.

«ԱՄՆ-ի՝ Հարավային Կովկասում վարած քաղաքականությունը և հատկապես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն ուղղված ջանքերը ամենևին էլ նոր չեն։ Այդ քաղաքականությունը բխում է աշխարհաքաղաքական հակամարտությունից, ըստ այդմ՝ տարիներ շարունակ պլանավորվում և մշակվում է։ Այդ աշխատանքն ստանձնում են ինչպես բուն պետական մարմիններին սպասարկու կառույցները, այնպես էլ մերձպետական հետազոտական կենտրոնները (think tank)՝ փոխանցելով իրենց եզրակացությունները համապատասխան մարմիններին։

Ասվածի վառ ապացույցը կարելի է գտնել RAND կորպորացիայի՝ 2019 թ․ հրապարակած զեկույցներից մեկում։

Նշենք, որ RAND (թարգմանաբար՝ «Հետազոտություն և զարգացում») կորպորացիան գլոբալ քաղաքականության վերլուծության կենտրոն է, որը ստեղծվել է 1948 թ․՝ ԱՄՆ զինված ուժերին հետազոտություններ և վերլուծություններ առաջարկելու նպատակով: Այն ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության, ոչ պետական հիմնադրամների, կորպորացիաների, համալսարանների և մասնավոր անձանց կողմից:

RAND-ի վերոհիշյալ զեկույցում ուսումնասիրվում էին Ռուսաստանի տնտեսական, քաղաքական և ռազմական խոցելիությունը և սահմանվում այն ոլորտները, որտեղ ԱՄՆ իր շահերն առաջ մղելու համար կարող է մրցակցել Ռուսաստանի հետ։ Միաժամանակ գնահատվում են այդ միջոցառումների օգուտները, ծախսերը և ռիսկերը, ինչպես նաև հավանականությունը, թե որքանով կարող են դրանք հաջողությամբ կիրառվել ու խոչընդոտել Ռուսաստանի ազդեցության ընդլայնումը: Զեկույցի գլուխներից մեկը՝ «Աշխարհաքաղաքական կանխարգելիչ միջոցառումները», նվիրված է Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունը թուլացնելուն ուղղված քաղաքականությանը։

Ըստ զեկույցի՝ ԱՄՆ-ը կարող է երկու ճանապարհով խոչընդոտել Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում ընդլայնվելը։ Առաջին հերթին ԱՄՆ կարող է ՆԱՏՕ-ի միջոցով սերտացնել հարաբերությունները Վրաստանի և Ադրբեջանի հետ, երկրորդ՝ առավել ուշագրավ ճանապարհն «անցնում է Հայաստանով»։ Զեկույցում ներկայացվում են որոշ մանրամասներ այս երկու տարբերակների վերաբերյալ։

Զեկույցում բառացիորեն գրված է․ «ԱՄՆ կարող է դրդել Հայաստանին խզել իր կապերը Ռուսաստանի հետ»։ Ըստ զեկույցի հեղինակների՝ չնայած Ռուսաստանի հետ վաղեմի բարեկամությանը՝ Հայաստանը ժամանակի ընթացքում զարգացրել է իր կապերն Արևմուտքի հետ, զորք է տրամադրել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գլխավորած գործողություններին, ինչպես նաև համաձայնել է ամրապնդել իր քաղաքական կապերը ԵՄ-ի հետ։ Հեղինակների կարծիքով՝ իրենց հաջողության պարագայում Ռուսաստանն ստիպված կլինի դուրս գալ Գյումրիում իր ռազմաբազայից, Երևանի մերձակայքում գտնվող զորամասից ու Էրեբունու ավիաբազայից։

Քննարկելով Ռուսաստանի ընդլայնումը խոչընդոտելուն ուղղված քայլերը՝ զեկույցը չէր կարող շրջանցել Արցախյան հակամարտության հարցը և այն վերածել գործիքի՝ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման համար։ Զեկույցի մեջ հստակ նշված է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը նախապայման կհանդիսանա Հայաստանի՝ Ռուսաստանի հետ կապերը խզելու համար»։ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հաջորդած դեպքերը ցույց տվեցին, որ հայ-ռուսական հարաբերություններն իրոք է՛լ ավելի վատացան։ Կարող ենք եզրակացնել, որ վերջին պատերազմից հետո կտրուկ ակտիվացած քարոզչությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու հարցում ևս տեղավորվում է այս քաղաքականության մեջ, որը մեծապես ուղղորդված է Արևմուտքի կողմից։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կարևորությանը, ապա ըստ զեկույցի հեղինակները շեշտում են աշխարհագրական դիրքը, ինչն այդ երկրին դարձնում է առաջնային և՛ տարածաշրջանային հետախուզության, և՛ Իրանին առնչվող տվյալների հավաքագրման հարցում։ Բացի այդ՝ Ադրբեջանի հետ ավելի սերտ քաղաքական հարաբերությունները կարող են նպաստել Կասպից ծովի ռեսուրսներին հասանելիություն ստանալու համար։

Այսպիսով՝ ԱՄՆ՝ Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունը նվազեցնելուն միտված քաղաքականությունը հստակ մշակված և հետևողականորեն տարվող ծրագիր է։ Ակնհայտ է նաև, որ այս ծրագրի հաջողության հասնելու դեպքում հաջորդ հարվածի անմիջական թիրախը լինելու է Իրանը, որի համար Հայաստանը դեռևս շարունակում է ունենալ կարևոր ռազմավարական նշանակություն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասինՀունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներՀայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրըՈւկրաինան Ուիթքոֆին և Քուշներին հրավիրել է Եվրոպայում կայանալիք հանդիպմանCOP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամՊեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համարՖիդանը կներկայացնի Թուրքիան հոկտեմբերի 15-ին Բաքվում կայանալիք CICA գագաթնաժողովումՇուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններումՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավորԻՀՊԿ. Կոնտեյներային նավը խորտակվել է Հորմուզի նեղուցում«Մարզաբնակներն են մեղավոր Երևանի խցանումների համա՞ր». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Գրիգորյանի առաջարկի մասինՔննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղիների վերակառուցման նախագծերըԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համարՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել էԵրևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ COP17 համաժողովին ընդառաջEl Mundo. Մադրիդը չի բացառում Ռաբատի պատասխանը թագավորի՝ Սեուտա և Մելիլյա կատարած այցի պատճառովԱրտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրաՖրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոցԴատախազությունը Աղվան Վարդանյանից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 մլն դրամՀայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենաԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ ԹրամփինԼեհաստանը հայտարարել է տարեկան ավելի քան 1 միլիոն արկերի արտադրության անհրաժեշտության մասինՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԹրամփը հրապարակել է տեսանյութ, որտեղ նա կռվում և գրկախառնվում է վագրի հետ (տեսանյութ)«Ռուսական երկաթուղիների» կոնցեսիայի պահպանման հարցը ՀՀ կառավարության հետ չի քննարկվել․ ԲելոզյորովՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը և կհանդիպի Արարատ Միրզոյանի հետԱդեկվադի գրասենյակ են եկել խուզարկության. Կոնստանտին Տեր-ՆակալյանՀնդկաստանի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները մնում են անփոփոխԶելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC«Օդաչու Պիկասոն» նկարել է Էդվարդ Մունկի «Ճիչը»՝ Միացյալ Նահանգների երկնքումՆարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հայ աշակերտների հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ կապերի ամրապնդումըԷգեյան ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել ուղևորներից մեկի ինքնազգացողության պատճառովԶանզիբարի նախագահը ժամանել է ԵրևանՄակրոնը Ազգային անվտանգության խորհուրդ է հրավիրել՝ ԱԲ-ի ռիսկերը քննարկելու համարՔԿ-ում խորհրդակցություն է եղել․ նոր նշանակումներ են կատարվելՈւկրաինան լրացուցիչ 1.33 միլիարդ դոլար է հատկացրել ռազմական կարիքների համար Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանըThe Telegraph․ Բրիտանիայի ռազմածովային ուժերը խափանման պատճառով զրկվել են իրենց միակ սառցահատիցՌուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և ՀնդկաստանՎաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստըԳևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններԼուլա դա Սիլվան խոստացել է վերընտրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերի համար լայնածավալ աջակցության փաթեթ մեկնարկելԹուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. ՄիրզոյանՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովինՍիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել էԹրամփը հայտարարել է Ալյասկայից Թայվան գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի մասինԱմուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալ
Ամենադիտված