Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Նյու Յորքում
Աշխարհ
Սիրիական կարգավորմանը նպաստելու «Աստանայի գործընթացի» շրջանակում Նյու Յորքում կայացել է Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, հայտնում է irna.ir-ը։
Չորեքշաբթի Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Նյու Յորքում մասնակցել է Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով արտգործնախարարների հանդիպմանը։
Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակում՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ։
Բանակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են սիրիական ճգնաժամի քաղաքական լուծում գտնելու համար բոլոր ոլորտներում դիվանագիտական ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու