Ղրղզստանն առաջարկում է հեռացնել ՀԱՊԿ անդամին` դաշնակից երկրի վրա հարձակման համար
ԱշխարհՂրղզստանի իշխանություններն առաջարկում են նոր կանոններ մտցնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ): Այս մասին հայտարարել է Ղրղզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովը՝ Տաջիկստանի հետ հակամարտության սրման ֆոնին, հայտնում է 24.kg-ը։
«Անհրաժեշտ է կանոն մտցնել, որպեսզի ՀԱՊԿ երկրների միջև ծագող բոլոր խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով։ Եթե ինչ-որ մեկը հույս ունի խնդիրներ լուծել ուժով, առաջարկում ենք նրան հեռացնել կազմակերպությունից։ Ինչո՞ւ է դա անհրաժեշտ, երբ դառնում ես ՀԱՊԿ անդամ և ակնկալում պաշտպանություն արտաքին սպառնալիքից, բայց կոնֆլիկտ ես ստանում կազմակերպությունում գտնվող երկրի հետ»,- ասել է Իմանկուլովը: Նա նաև առաջարկել է պատժամիջոցներ կիրառել նույնիսկ դաշնակիցներին ուղղված սպառնալիքների համար։
Սեպտեմբերի 16-ի առավոտյան Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանին զինված հակամարտություն էր սկսվել։ Կողմերը միմյանց մեղադրել էին հրետակոծության մեջ։