Վրաստանը մտադիր է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավմանը. Ղարիբաշվիլի
Վրաստան
Վրաստանը մտադիր է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավմանը: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Չնայած տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակին, մենք ջանք չենք խնայում հարեւանների հարաբերությունները բարելավելու համար: Վրաստանը հույս ունի լինել ազնիվ միջնորդ, որը կօգնի կարգավորել տարածաշրջանային հարաբերությունները»,- ասել է նա:
Նրա խոսքով` այդ նպատակով Վրաստանը խթանում է խաղաղ հարևանության նախաձեռնությանը, որը ենթադրում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրների մասնակցությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն