ՄԹ խորհրդարանի պատգամավորը կոչ է արել աջակցել ամբողջ աշխարհի ջանքերին՝ դադարեցնելու Ադրբեջանի ագրեսիան
Արտաքին ՔաղաքականՄիացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր Քրիս Լոուն կարևորել է, որ երկրի կառավարությունը հրատապ հայտարարությամբ դատապարտի Ադրբեջանի ագրեսիան: Այս մասին պատգամավորը գրել է Twitter-ի-ի իր էջում:
«Միացյալ Թագավորության կառավարությունը պետք է հրատապ հայտարարություն անի՝ դատապարտելով Ադրբեջանի հարձակումները և աջակցի ամբողջ աշխարհի ջանքերին՝ դադարեցնելու Ադրբեջանի այս ագրեսիան ու բռնությունը»,-նշել է նա: