Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ երբեք զենք կամ զինամթերք չի մատակարարել Ռուսաստանին և չի պատրաստվում դա անել
ԱշխարհՀյուսիսային Կորեան հայտարարել է, որ երբեք զենք կամ զինամթերք չի մատակարարել Ռուսաստանին եւ չի պատրաստվում դա անել։ Փհենյանը Վաշինգտոնին հորդորել է «բերանը փակ պահել» եւ դադարեցնել լուրեր տարածել, որոնք արատավորում են երկրի համբավը։
«Վերջերս ԱՄՆ-ն եւ այլ թշնամական ուժեր հայտարարեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը խախտելու մասին՝ տարածելով «ակնարկումներ զենքի գործարքների մասին» ԿԺԴՀ-ի եւ Ռուսաստանի միջեւ․․․Մենք զենք կամ զինամթերք չենք պատրաստվում արտահանել»,-ՑՏԱԿ-ը մեջբերում է երկրի պաշտպանության նախարարության տեխնոլոգիական գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալի խոսքը։
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Փաթելն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանը «միլիոնավոր հրթիռներ եւ հրետանային արկեր է գնել Հյուսիսային Կորեայից՝ Ուկրաինայում օգտագործելու համար»։