«Մեր շան տղան». Լավրովը նկարագրել է Զելենսկու նկատմամբ Արևմուտքի քաղաքականությունը
Աշխարհ«Արևմուտքն իր քաղաքականությունը Վլադիմիր Զելենսկու նկատմամբ կառուցում է «Նա, իհարկե, շան տղա է, բայց նա մեր շան տղան է» սկզբունքով»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Լավրովը հայտարարել է, որ հուլիսի վերջից Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծում են Դոնեցկի կենտրոնը և նրա արվարձանները «Լեպեստոկ» արգելված հակահետևակային ականներով, թեև դրանց օգտագործումը խախտում է 1997 թվականի կոնվենցիան, որը վավերացրել է Ուկրաինան, ինչպես նաև Ժնևի կոնվենցիայի երկրորդ արձանագրությունը:
«Նման վայրագությունները հնարավոր դարձան և մնում են անպատիժ, քանի որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները, միջազգային իրավապաշտպան կառույցների թողտվությամբ, ութ տարի շարունակ համակարգված կերպով կոծկում են Կիևի ռեժիմի հանցագործությունները՝ կառուցելով իրենց քաղաքականությունը Զելենսկու նկատմամբ ամերիկյան հայտնի սկզբունքով`. «Նա, իհարկե, շան տղա է, բայց նա մեր շան տղան է»»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։