Ռուս պատգամավորները դիմել են երկրի ՊՆ՝ իրենց ռազմաճակատ ուղարկելու խնդրանքով
ՌուսաստանՌԴ Պետդումայի պաշտապանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Շվիտկինը «Գազետա»-ին հայտնել է, թե ինքն աջակցում է իր գործընկերների ցանկությանը՝ գնալու հատուկ ռազմական գործողության գոտի:
Նա նշել է, որ ինքը ևս համապատասխան դիմում է գրել Պաշտպանության նախարարությանը, սակայն չգիտի, թե երբ է գնալու ռազմաճակատ:
Այդպիսով, Շվիտկինը դարձել է նման որոշում ընդունած 5-րդ պատգամավորը: Միաժամանակ, ռուս օրենսդրի խոսքով՝ հատուկ ռազմական գործողության գոտի գնալու ցանկություն ունեցող պատգամավորների կավելանա:
Նա անհրաժեշտ է համարել հայրենիքը պաշտպանելը: