Ջոնսոնը սխալմամբ Զելենսկու փոխարեն շնորհակալություն է հայտնել Պուտինին
ԱշխարհՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը իր հրաժարականից հետո խորհրդարանում իր առաջին ելույթի ժամանակ շփոթել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վոլոդիմիր Զելենսկիին։ Նրա ելույթի տեսագրությունը հրապարակել է RT տելեգրամյան ալիքը։
«Շնորհիվ ուկրաինական զորքերի հերոսության, մասամբ՝ շնորհիվ այն զենքի, որը մենք հպարտ ենք տրամադրել Ուկրաինային, շնորհակալություն, իհարկե, նաև Վլադիմիր Պուտինի ոգեշնչող ղեկավարությանը… Վոլոդիմիր Զելենսկիի, կներեք», - ասել է Ջոնսոնը:
Սեպտեմբերի 6-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասը ստանձնեց պաշտոնը Ջոնսոնի հրաժարականից հետո, ով այդ պաշտոնը զբաղեցրել է երեք տարուց քիչ ավելի։
Նախօրեին Ջոնսոնը զանգահարել էր Զելենսկիին և ասել, որ «պատիվ է աշխատել նրա հետ և աջակցել նրան»։ Գրասենյակն ընդգծել է, որ բանակցությունների շրջանակներում քաղաքական գործիչները պայմանավորվել են կապ պահպանել միմյանց հետ, բայց արդեն որպես ընկերներ։